Մեր խորհուրդը

Թամարա Ալեքսանյան

Թամարան մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ դասավանել է Երևանի, Գյումրու դպրոցներում և Շիրակացու ճեմարանում, որտեղ նաև գիտամեթոդական կենտրոնի ղեկավարն է: Դասախոսել է Ֆրանսիական,  Հայ-ռուսական, Գավառի պետական համալսարաններում: Հանրային հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Լեզվի շավիղներ», ապա «Մայրենի լեզու» ուսումնական հաղորդումները: 
Թամարան կրթության խորհրդատու է, վերապատրաստող և բազմաթիվ դասագրքերի, ուղեցույցների և ձեռնարկների հեղինակ։
Հետաքրքրության շրջանակն է դասավանդման մեթոդիկան, խոսքի ուսուցումը, հոգելեզվաբանությունը, հայ և արտասահմանյան գրականությունը: 

Արմենուհի Ավագյան

ԱՐՄԱՎ շարունակական կրթության հիմնադիր Արմենուհի Ավագյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Հետդոկտորական հետազոտությունը իրականացրել է Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում Ապպալաչիան նահանգային համալսարանում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)։
20 տարուց ավելի աշխատում է զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ։ Ներառական կրթության փորձագետ է, դասընթացավար։
Տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է, մասնագիտական հանրագիտարանի, դասագրքի համահեղինակ։ Արմենուհի Ավագյանը Շերոն Դրեյփերի «Աղմկոտ լռություն» բեստսելլեր վիպակի թարգմանիչն է։

Արմինե Տեր-Ղևոնդյան

Արմինե Տեր-Ղևոնդյանը ստացել է բանասիրական կրթություն։ Մի քանի տարի դասավանդել է անգլերեն ԵՊՀ միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուտետում։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի /ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ/ գրասենյակում՝ հիմնականում համակարգելով կրթական ծրագրեր։
Այժմ ներառված է տարբեր մշակութային ծրագրերում։ Արմինեն երկու գրքերի հեղինակ է՝ ստեղծագործում է փաստագրական-գեղարվեստական ոճով։ Զբաղվում է ասեղնագործությամբ և պլանավորում է համակարգել ասեղնագործ նմուշների ցուցադրություն։

Իրինա Փահլևանյան

Իրինա Փահլևանյանը ֆոնդհայթայթման, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ, այդ թվում մրցակցային նախագծերի առաջարկների մշակում, դրամհավաք արշավներ և ԿՍՊ նախաձեռնություններ, ինչպես նաև առաջնորդության և բանակցությունների ուսուցում: Որպես EFQM-ի որակավորված խորհրդատու և Ռիբակով հիմնադրամի 2020թ. «Կրթական համայնքի առաջնորդ» մրցանակակիր՝ նա համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ, Եվրոպական խորհրդի, ՎԶԵԲ և այլն: Իրինան միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել Երևանի պետական ​​համալսարանից և ներկայումս սովորում է Քենթի (ՄԲ) համալսարանի երկրորդ կուրսում՝ ստանալով ֆոնդահյթայթման և բարեգործության գիտությունների մագիստրոսի կոչում: Նա հեղինակավոր մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիր է և երեխաների և դեռահասների համար ինտելեկտուալ խաղերի համահեղինակ:

Աստղիկ Բալայան

Աստղիկ Բալայանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, դոցենտ, ԿԶՆԱԿ հիմնադրամի գնահատման մեթոդաբանության մշակման և մշտադիտարկման բաժնի մասնագետ է, «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի փորձագետներից: Մայրենիի տարրական դպրոցի չափորոշչի և ծրագրի, ինչպես նաև «Մայրենի 3» դասագրքի համահեղինակ է, տասնյակ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների հեղինակ: «Մանկավարժական մտքի փառատոն»-ի հեղինակն է և կազմակերպիչը:

Scroll to Top