Ընթերցանություն

«ԲՎԻԿ» կրթական հիմնադրամը կազմակերպում է ընթերցանության մրցույթներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։  
Հիմնադրամի նպատակն է սեր խթանել ընթերցանության հանդեպ, ոգեշնչել հասարակությանն ավելի շատ կարդալ՝ ուսումնասիրելով տարբեր ոճերի գրական գործեր, ծանոթանալ հայ և համաշխարհային գրականությանը։ Ընթերցանությունը պարզապես ժամանց չէ. այն ճանապարհ է դեպի անսահման հնարավորությունների, հեռանկարների և փորձությունների աշխարհ։ 

Մերօրյա եռուզեռը հաճախ է մեզ  շեղում ընթերցանության հաճույքից։ Հարկ  է մատնանշել , որ ընթերցանությունը  կարգապահություն է, որի միջոցով մենք ընդլայնում ենք մեր բառապաշարը, մտահորիզոնը, երևակայությունը, ապրումակցումը։

«ԲՎԻԿ» հիմնադրամն ընթերցանության մրցույթների միջոցով հնարավորություն կտա  միավորվել  և ձևավորել ընթերցասեր համայնք, կտրամադրի անհրաժեշտ գործիքներ՝ բարելավելու ընթերցանության հմտությունները։ Կսահմանվեն նպատակներ, կկազմակերպվեն խմբային քննարկումներ, հանդիպումներ (առցանց և անցանց)՝ բոլոր տարիքային խմբերին համապատասխան մրցույթներն ավելի հաճելի դարձնելու համար։ Կշնորհվեն մրցանակներ մասնակիցների շրջանում ընթերցանության հանդեպ ոգևորությունը բարձր պահելու նպատակով։

Scroll to Top